ՀՕՖ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»<br /> ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՕՖ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»
ԾՐԱԳԻՐԸ

  • 11-05-2007 17:43:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ օգնութեան ֆոնդը (ՀՕՖ) Հայաստանում իրականացնում է «Կրթական դրամանաշնորհ» ծրագիրը, որի նպատակն է խրախուսել Երեւանի եւ Արցախի պետական բուհերում բարձր առաջադիմութեամբ սովորող ուսանողներին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՕՖ-ի մամլոյ քարտուղար Լեւոն Լաճիկեանը, ծրագրի շրջանակներում յայտարարուած մրցոյթի արդիւնքում յայտ ներկայացրած աւելի քան 650 ուսանողներից ընտրուել են 100-ը, այդ թւում 15-ը` Արցախից: Ըստ նրա, վերջիններս կստանան 50 հազարական դրամ (մօտ 139 ԱՄՆ դոլար) պարգեւ: Լ.Լաճիկեանը նշեց, որ ծրագիրը ֆինանսաւկորում է ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի 1999թ.-ի շրջանաւարտ Աշոտ Հայրապետեանը, որը ներկայումս ուսանում է ԱՄՆ-ում:
  -   Հասարակութիւն