ԷԴ. ԹՈՓՉՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄԸ<br /> ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ Է ԵՎ ՊԷՏՔ Է ԿԱՏԱՐՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ<br />


ԷԴ. ԹՈՓՉՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄԸ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ Է ԵՎ ՊԷՏՔ Է ԿԱՏԱՐՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

  • 09-05-2007 20:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում դասական երաժշտութեան նկատմամբ չկայ պատշաճ ուշադրութիւն, հասարակութեան մեծամասնութիւնն այժմ գերադասում է էստրադայինը, ինչը դասական արուեստի վատ պրոպագանդման արդիւնք է: Այսպիսի տեսակէտ յայտնեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի գեղարուեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մայիսի 9-ին կայացած ասուլիսում: Դիրիժորը համոզուած է, որ դասական արուեստը ներկայացնող այսօրուայ շնորհաշատ երաժիշտները դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում կրթութիւն ստացած մասնագէտներն են, ովքեր պահպանում են նախկին աւանդոյթները եւ իրենց երգարվեստով յայտնի են նաեւ միջազգային ասպարէզում: Ըստ դիրիժորի, դասական երաժշտութեան պրոպագանդումը պէտք է սկսուի նախ ընտանիքից` դեռահաս տարիքում կրթութեան միջոցով երեխայի մէջ սերմանելով սէր դէպի այդ արուեստը, իսկ հանրութեան շրջանում պրոպագանդումը պիտի կատարուի նաեւ հեռուստատեսութեան միջոցով: Միաժամանակ, Էդ. Թոփչյանը գոհունակութիւն յայտնեց մի շարք հեռուստաալիքների` բարձրաճաշակ դասական երաժշտությանը նուիրուած հաղորդումների կապակցութեամբ: «Ստեղծուած իրավիճակը կհարթվի միայն պետական մակարդակով: Ես պատրաստւում եմ այդ հարցով դիմել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանին, որպէսզի նրա ուշադրութեան եւ աջակցութեան շնոհիվ կարողանանք պահպանել ունեցած արժէքները»,- յայտարարեց Էդ.Թոփչյանը: Նա նշեց, որ իր գլխաւորած 120 հոգանոց նուագախումբն այսօր մեծ յաջողութիւններ ունի եւրոպական շատ երկրներում եւ հիանալի համերգներ է ունենում աշխարհի յայտնի բեմերում: «Մինչդեռ այսօր մեր խնդիրը մեր երկրում հիանալի կատարումներով հանդէս եկող նուագախմբերի, երգչախմբերի նկատմամբ ակնկալուող ուշադրութիւնն ու բարձրորակ երգարվեստ ձեւաւորելն է»,- նշեց նա: Էդ.Թոփչյանն անդրադարձաւ նաեւ երաժիշտների ցածր աշխատավարձերին, նշելով, որ պետական բիւջէից ֆիլհարմոնիկ նուագախմբի մէկ երաժշտին ամսական տրամադրւում է ընդամէնը 25 հազար դրամ: Նուագախմբին արդէն 16 տարի հովանաւորում է Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը` ի դէմս Լուիս Սիմոն Մանուկեանի: Նրա կարծիքով, երաժշտի նուազագոյն աշխատավարձը պէտք է լինի մօտ 600 ԱՄՆ դոլարին համարժէք գումար, որպէսզի նա կարողանայ յոգալ գոնէ իր առօրեայ ծախսերը: Խօսելով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների նկատմամբ իր վերաբերմունքի եւ քաղաքական այս կամ այն ուժին սատարելու մասին, Էդ. Թոփչյանը նշեց, որ «քաղաքականութեամբ չի հետաքրքրւում, քանի որ իր առաքելութիւնը երաժշտությամբ զբաղվելն է»: Երիտասարդ դիրիժորը, չի ընդունում նաեւ մշակոյթային գործիչների` «քաղաքականութեամբ տարվելը»: «Ամէն մէկն իր գործով պէտք է զբաղվի. մշակոյթ կերտող մարդիկ չպէտք է ներկայանան քարոզարշավներին եւ կուսակցական դառնան, որքան էլ դա նպաստաւոր եւ շահութաբեր լինի իրենց աշխատանքին»,- ընդգծեց նա: Երաժիշտն աւելացրեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախումբը երկու մեծ համերգներ կունենայ Աուստրիայում, որոնց պատճառով էլ չի կարողանայ մասնակցել մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրութիւններին:
  -   Մշակոյթ