ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ<br /> ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԻՒՐԱԽԱՂԵՐ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԻՒՐԱԽԱՂԵՐ

  • 22-03-2007 21:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզերում, Արցախում եւ Ջավախքում այս տարի առաջին անգամ կանցկացուեն թատերահամերգային հիւրախաղեր` «Մշակոյթային մարզ» ծրագրի շրջանակներում: ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան նախաձեռնութեամբ իրականացyող այս հիւրախաղերը նպատակ ունեն աշխուժացնել մշակոյթային կեանքը շրջաններում, ինչպէս նաեւ Արցախում եւ Ջավախքում: Ինչպէս մարտի 22-ին մամլոյ ասուլիսում նշեց նախարարութեան մշակոյթային քաղաքականութեան վարչութեան պետ Կարօ Վարդանեանը, այս տարի առաջին անգամ կառավարութիւնը պետական բիւջէով գումարներ է հատակացրել այս ծրագրի համար: Ըստ նրա, գումարները տրամադրվելու են մայրաքաղաքի պետական այն թատրոններին, անսամբլներին, նուագախմբերին եւ միւս կազմակերպություններին, ովքեր կցանկանան հանդէս գալ հիւրախաղերով. գումարը յատկացուելու է ճանապարհի եւ կեցութեան ծախսերի համար: Կարօ Վարդանեանը յայտնեց, որ առաջին հյուրախաղը կիրականացնի Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը. 40-հոգանոց թատերախումբը մարտին Գիւմրիում հանդէս կգայ «Կարմէն սյուիտ» ներկայացմամբ: Կ.Վարդանեանը նշեց, որ բացի հիւրախաղերից, մարզերում կկազմակերպուեն նաեւ վարպետութեան դասեր. մշակոյթային տարբեր ոլորտների մասնագէտներ պարբերաբար կայցելեն մարզեր, կկարդան դասախօսութիւններ:
  -   Մշակոյթ