ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԷՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ 6
ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ
22-Ը
12-03-2007 18:40:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական դատարանը
մինչեւ մարտի 22-ը հետաձգեց ընդդէմ ՀՀ կառավարութեան 6
ռադիոընկերությունների հայցադիմումի քննութիւնը: Այսպիսով
դատարանը բաւարարեց պատասխանող կողմի` հայցվորների
առարկութիւններին ծանօթանալու համար ժամանակ տրամադրելու
վերաբերեալ, միջնորդութիւնը:
Յիշեցնենք, որ ռադիոընկերությունները պահանջում են անվաւեր
ճանաչել հեռարձակման յաճախականութեան համար վարձավճար սահմանելուն
առնչուող ՀՀ կառավարութեան որոշումը, ըստ որի Տրանսպորտի եւ կապի
նախարարութիւնը լիազորվել է սահմանել եթերավճարի չափը: Ըստ դիմող
կողմի,ՀՀ Սահմանադրութեան 45-րդ յօդուածի համաձայն հարկերի,
տուրքերի եւ այլ պարտադիր վճարների սահմանման կարգը եւ չափը պէտք է
կարգաւորուեն օրէնքով: Սակայն, «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի
մասին» օրէնքում ոչինչ չի ասւում եթերավճարի չափի եւ սահմանման
կարգի մասին:
Ըստ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Տրանսպորտի եւ կապի
նախարարութեան իրաւաբանական վարչութեան պետ Արտաշէս Յովսէփեանի,
ռադիոընկերությունների պահանջը անհիմն է, քանի որ իրաւական ակտերի
մասին օրէնքի համաձայն կառավարութիւնը կարգավորում է այն
իրավահարաբերությունները, որոնք ՀՀ Սահմանադրութեամբ, օրէնքով, կամ
նախագահի հրամանագրերով կարգաւորուած չեն:
Նշենք նաեւ, որ փետրուարի 27-ի նիստում բաւարարելով
ռադիոընկերությունների շահերը ներկայացնող փաստաբան Օլգա
Սաֆարեանի` կառավարութեան պատասխանին ծանօթանալու եւ իր
առարկութիւնները ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու
վերաբերեալ, միջնորդութիւնը դատարանը գործի քննութիւնը յետաձգել
էր մինչեւ մարտի 12-ը: :