<br /> Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին



Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին

  • 11-07-2011 15:43:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին առնչուող հարցեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի եւ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենեակի ղեկավար Ժան Միշել Հափփի հանդիպման ժամանակ։ Կողմերը մտքէր են փոխանակել՝ կապուած Համաշխարհային բանկի կողմից իրականացուող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքի եւ շարունակականութեան անհրաժեշտութեան հետ։ Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները եւ ջրամատակարարման որակի բարելաւումը քաղաքապետարանի ծրագրային առաւել կարեւոր առաջնահերթութիւններից է, քաղաքապետն ընդգծել է որ մայրաքաղաքում, ցաւօք, ջրամատակարարման որակը չի բաւարարում բնակչութեան պահանջները եւ ետ է մնում հանրային ծառայութիւն մատուցող միւս ընկերութիւններից։ Կարէն Կարապետեանը նշել է նաեւ, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ոլորտի կանոնակարգման գործընթացին՝ ինչպէս կառավարման, այնպէս էլ ֆինանսաւորման նոր աղբիւրներ ներգրաւելու հարցում՝ միաժամանակ ակնկալելով Համաշխարհային բանկի եւ այլ դոնորների աջակցութիւնը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, խօսելով բանկի կողմից Հայաստանում ներկայում իրականացուող ծրագրերի շուրջ եւ գնահատելով բարեփոխումների ընթացքը ՝ Հայաստանում ՀԲ գրասենեակի ղեկավարը նշել է, որ ջրամատակարարման ոլորտում աշխատանքները կազմակերպելու եւ յետագայ քայլերը յստակեցնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգում տիրող իրավիճակի ռէալ գնահատական։ Վերջինս հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամութիւնը՝ առաջիկայում հարցը քննարկելով ՀՀ կառավարութեան հետ։
  -   Տնտեսութիւն