ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ

  • 19-02-2007 17:17:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Փարիզ, ուր կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարուայ պաշտօնական բացման արարողութեանը եւ Հայրապետական իր օրհնութիւնը կբերի թեմական պատգամաւորական անդրանիկ ժողովին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, փետրուարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբութիւնը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրեայ այցի ընթացքում Նորին Սրբութիւնը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենայ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբութիւնը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտօնէութեանը եւ ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաեւ տարբեր հայկական սրբավայրեր, այդ թւում Արեւելքի հնագոյն քրիստոնեական եկեղեցիներից մէկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի: Այցի ժամանակ նախատեսւում են նաեւ պաշտօնական հանդիպումներ: Հնդկաստան այցի ընթացքում վեհափառ Հայրապետին ուղեկցելու են Աուստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիօզեանը, Մայր Աթոռի միաբան Վարդան աբեղայ Նաւասարդեանը, Կտրիճ քահանա Դեւեջեանը եւ Յովնան աբեղայ Յակոբեանը` որպէս գաւազանակիր:
  -   Հասարակութիւն