FATF-Ի ԵՎ MONEYVAL-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԵԿՈՅՑ<br />


FATF-Ի ԵՎ MONEYVAL-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԵԿՈՅՑ

  • 14-02-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 21-23-ին Եւրոպայի խորհրդում կանցկացուի Ֆինանսական գործունէութեան աշխատանքային խմբի (FATF) եւ ԵԽ-ի Փողերի լուացման դէմ գործողութիւնների գնահատման փորձագէտների յանձնաժողովի (MONEYVAL) առաջին համաժողովը, որի ժամանակ կներկայացուի Հայաստանի մասին զեկոյց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Եւրոպայի Խորհրդի հայաստանեան տեղեկատուական գրասենեակից, համաժողովի 400 մասնակիցները, նպատակ ունենալով ամրապնդել փողերի լուացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարում միջազգային համագործակցութիւնը, կուսումնասիրեն FATF-ի փոխգնահատման զեկոյցը Թուրքիայի եւ MONEYVAL-ի երրորդ փուլի փոխգնահատման զեկոյցը Վրաստանի վերաբերեալ: Կքննարկուեն նաեւ Կիպրոսի եւ Ադրբեջանի ներկայացրած զեկույցները: FATF-ի եւ MONEYVAL-ի համաժողովի օրակարգում են նաեւ «Աւելացուած արժէքի հարկի» համակարգի չարաշահման եւ Հարաւային Ամերիկայում փողերի լուացման խնդիրները: Համաժողովը փետրուարի 21-ին կբացի Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թերրի Դեվիսը: ԵԽ-ի անդամ 46 պետութիւններ MONEYVAL-ի կոմիտէի անդամ են: FATF-ին անդամակցում են 33 երկրներ:
  -   Տնտեսութիւն