FATF-Ի ԵՎ MONEYVAL-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ<br />


FATF-Ի ԵՎ MONEYVAL-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

  • 14-02-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 21-23-ին Եվրոպայի խորհրդում կանցկացվի Ֆինանսական գործունեության աշխատանքային խմբի (FATF) եւ ԵԽ-ի Փողերի լվացման դեմ գործողությունների գնահատման փորձագետների հանձնաժողովի (MONEYVAL) առաջին համաժողովը, որի ժամանակ կներկայացվի Հայաստանի մասին զեկույց: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Եվրոպայի Խորհրդի հայաստանյան տեղեկատվական գրասենյակից, համաժողովի 400 մասնակիցները, նպատակ ունենալով ամրապնդել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, կուսումնասիրեն FATF-ի փոխգնահատման զեկույցը Թուրքիայի եւ MONEYVAL-ի երրորդ փուլի փոխգնահատման զեկույցը Վրաստանի վերաբերյալ: Կքննարկվեն նաեւ Կիպրոսի եւ Ադրբեջանի ներկայացրած զեկույցները: FATF-ի եւ MONEYVAL-ի համաժողովի օրակարգում են նաեւ «Ավելացված արժեքի հարկի» համակարգի չարաշահման եւ Հարավային Ամերիկայում փողերի լվացման խնդիրները: Համաժողովը փետրվարի 21-ին կբացի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեվիսը: ԵԽ-ի անդամ 46 պետություններ MONEYVAL-ի կոմիտեի անդամ են: FATF-ին անդամակցում են 33 երկրներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play