ՅՈՒԼԻՍԻՆ ԿՅԱՅՏԱՐԱՐՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՅԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹ<br />


ՅՈՒԼԻՍԻՆ ԿՅԱՅՏԱՐԱՐՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՅԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹ

  • 13-02-2007 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսին կկայանայ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարմսն յանձնելու միջազգային մրցոյթ: Ինչպէս փետրուարի 13-ին լրագրողներին հայատնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկեանը, ներկայումս երկաթուղու կառաւարմամբ հետաքրքված են ռուսական, ֆրանսիական, ուկրաինական եւ ղազախական ընկերութիւնները: Ա.Մանուկեանը տեղեկացրեց, որ երկաթուղին չի սեփականաշնորհվելու, այն մնալու է ՀՀ սեփականութիւնը: Կառավարիչը պէտք է վճարի 10 մլն դոլար կոնցեսիոն վճար եւ շրջանառութեան 2%-ը: Ի դէեպ, սակագները որոշելու է ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը: Նախարարը նշեց նաեւ, որ մօտ 170 մլն դոլար է անհրաժեշտ երկաթուղու գծերը եւ շարժակազմը ամբողջութեամբ փոխելու համար: Դրանց շահագործման ժամկէտը երկու տարի յետոյ կը լրանայ:
  -   Տնտեսութիւն