ՀՈՒԼԻՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ<br />


ՀՈՒԼԻՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՍԻՈՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

  • 13-02-2007 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսին կկայանա հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարմսն հանձնելու միջազգային մրցույթ: Ինչպես փետրվարի 13-ին լրագրողներին հայատնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ներկայումս երկաթուղու կառավարմամբ հետաքրքված են ռուսական, ֆրանսիական, ուկրաինական եւ ղազախական ընկերությունները: Ա.Մանուկյանը տեղեկացրեց, որ երկաթուղին չի սեփականաշնորհվելու, այն մնալու է ՀՀ սեփականությունը: Կառավարիչը պետք է վճարի 10 մլն դոլար կոնցեսիոն վճար եւ շրջանառության 2%-ը: Ի դեպ, սակագները որոշելու է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախարարը նշեց նաեւ, որ մոտ 170 մլն դոլար է անհրաժեշտ երկաթուղու գծերը եւ շարժակազմը ամբողջությամբ փոխելու համար: Դրանց շահագործման ժամկետը երկու տարի հետո կլրանա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play