2008 Թ.-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՋՕԸ-ԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՈՒԻ<br /> ԴՐԱՄՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ<br />


2008 Թ.-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՋՕԸ-ԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՈՒԻ
ԴՐԱՄՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ

  • 08-02-2007 18:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ 2007թ.-ի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, փետրուարի 8-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաստատել է ՀՀ 2007թ.-ի պետական բիւջէի համապատասխան ծրագրով նախատեսուած «Որոտան- Արփա-Սեւան» թունելների շահագործման վարչութիւն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սեւան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելաւման եւ նորոգման 2007թ.-ի ծրագիրը: Նիստում հաստատուել են նաեւ ջրօգտագործողների ընկերութիւններին (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցութեան բարեփոխումների հիմնադրոյթները, որոնց հիմնական նպատակներն են` ջրօգտագործողներին աջակցութիւնն ու մասնակցային կառավարման ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի աստիճանական աւելացումը, ինչպէս նաեւ պետական ծախսերի կանխատեսելիութեան ու բաշխման արդիւնաւէտութեան աճը: Նշուվել է, որ բարեփոխումների արդիւնքում կապահովուի ջրօգտագործողների ընկերութիւններին պետական ֆինանսական աջակցութեան (սուբսիդաւորման) ներկայումս կիրառուող ծախսային աւանդական մեթոդից անցումը ըստ արդիւնքների դրամաշնորհային օժանադակության տրամադրման: Հաստատուել են նաեւ 2007-2011թթ.-ի կտրուածքով` ըստ ջրօգտագործողների ընկերութիւնների պետական ֆինանսական աջակցութեան գնահատուող չափաքանակները, ինչպէս նաեւ ոռոգման ջրի կորուստների առաւելագոյն մակարդակները: Որոշումն ընդունուել է հիմք ընդունելով նաեւ ՀԲ-ի «Աղքատութեան յաղթահարման աջակցութեան երրորդ վարկի» նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական եւ կառուցուածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացուած առաջարկութիւնները: Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, դրամաշնորհային աջակցութեան մեթոդը հնարաւորութիւն է տալիս գնահատել ՋՕԸ-երի աշխատանքի արդիւնքները, որոնց հիման վրայ էլ կտրամադրուի աջակցութիւնը: Նոր մեթոդը, ամենայն հաւանականութեամբ, կկիրառուի 2008թ.-ից: Այս տարի կմշակուեն դրա կիրառման հետ կապուած համպատասխան իրաւական փաստաթղթերը: Նշուեց, որ դրամաշնորհը տրվելու է այն ՋՕԸ-երին, որոնք աշխատելու են երեք սկզբունքով. պէտք է պահպանեն ոռոգւող տարածքները, չավելացնեն պարտքերը եւ պահպանեն սակագնի որոշակի սահմանը: Ա.Անդրէասեանի խօսքերով, հանրապետութիւնում գործող 51 ՋՕԸ-երի տեխնիկական հնրավորությունները թոյլ են տալիս բաւարար ջրամատարարում ապահովել:
  -   Տնտեսութիւն