2008 Թ.-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՕԸ-ԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ<br /> ԴՐԱՄՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ<br />


2008 Թ.-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՕԸ-ԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ
ԴՐԱՄՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 08-02-2007 18:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ 2007թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փետրվարի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2007թ.-ի պետական բյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված «Որոտան- Արփա-Սեւան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սեւան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման եւ նորոգման 2007թ.-ի ծրագիրը: Նիստում հաստատվել են նաեւ ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները, որոնց հիմնական նպատակներն են` ջրօգտագործողներին աջակցությունն ու մասնակցային կառավարման ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի աստիճանական ավելացումը, ինչպես նաեւ պետական ծախսերի կանխատեսելիության ու բաշխման արդյունավետության աճը: Նշվել է, որ բարեփոխումների արդյունքում կապահովվի ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) ներկայումս կիրառվող ծախսային ավանդական մեթոդից անցումը ըստ արդյունքների դրամաշնորհային օժանադակության տրամադրման: Հաստատվել են նաեւ 2007-2011թթ.-ի կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները, ինչպես նաեւ ոռոգման ջրի կորուստների առավելագույն մակարդակները: Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով նաեւ ՀԲ-ի «Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի» նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, դրամաշնորհային աջակցության մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել ՋՕԸ-երի աշխատանքի արդյունքները, որոնց հիման վրա էլ կտրամադրվի աջակցությունը: Նոր մեթոդը, ամենայն հավանականությամբ, կկիրառվի 2008թ.-ից: Այս տարի կմշակվեն դրա կիրառման հետ կապված համպատասխան իրավական փաստաթղթերը: Նշվեց, որ դրամաշնորհը տրվելու է այն ՋՕԸ-երին, որոնք աշխատելու են երեք սկզբունքով. պետք է պահպանեն ոռոգվող տարածքները, չավելացնեն պարտքերը եւ պահպանեն սակագնի որոշակի սահմանը: Ա.Անդրեասյանի խոսքերով, հանրապետությունում գործող 51 ՋՕԸ-երի տեխնիկական հնրավորությունները թույլ են տալիս բավարար ջրամատարարում ապահովել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play