2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20%-ՈՎ ԱՃԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ<br /> ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՒԸ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20%-ՈՎ ԱՃԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՒԸ

  • 07-02-2007 17:37:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանում գրանցուել է 1574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհուել է 332 եւ մարմնական վնասուածք ստացել 2089 մարդ: Նախորդ տարուայ համեմատութեամբ, պատահարների քանակն աճել է 262-ով կամ 20%-ով, վիրաւորների թիւը` 316-ով, զոհերինը` 22-ով: Այս մասին փետրուարի 7-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Յովհաննէս Յունանեանը: Ըստ նրա, հանրապետութիւնում գրանցուած ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աւելացումը մեծապէս պայմանաւորուած է տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճով: Հ.Յունանեանը յայտնեց, որ միայն վերջին չորս տարիների ընթացքում հանրապետութեան տրանսպորտային պարկն աւելացել է մօտ 80 հազար աւտոմեքենաներով, այդ թւում 24 հազարով` 2006թ.-ին: Հ.Յունանեանը նշեց նաեւ, որ համակարգում ներկայումս իրականացւում են լուրջ բարեփոխումներ` ճանապարհապարեկային ծառայութիւնը նոր սկզբունքով կազմակերպելու առումով: Ըստ նրա, այդ բարեփոխումները միտուած են ոչ միայն Ճանապարհային ոստիկանութեան գործունէութիւնը եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն, այլեւ հանցագործությունների եւ իրաւախախտումների կանխարգելման եւ բացայայտման աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացմանը: Հ.Յունանեանը յայտնեց, որ մայրաքաքաղի փողոցներում հանուել են անշարժ պարեկային կէտերը, իսկ ծառայութիւնը իրականացւում է շրջիկ տարբերակով: «Փոխվելու է նաեւ ճանապարհային ոստիկանի արտաքին տեսքը: Նա պէտք է լինի բարձրահասակ, բարեկիրթ, օտար լեզուներ իմանա»,- ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալը:
  -   Հասարակութիւն