Հայաստանում սպառողական գների 12-ամսեայ աճը կազմել է 1%<br />


Հայաստանում սպառողական գների 12-ամսեայ աճը կազմել է 1%

  • 31-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2009թ.-ի մարտին 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 100,7%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 100,3%, ոչ պարենային ապրանքներինը` 101,4%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 101%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի մարտին 2008թ.-ի մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 97,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,5%, ծառայութիւնների սակագներինը` 108,5%, իսկ յունուար-մարտին 2008թ.-ի յունուար-մարտի համեմատ, համապատասխանաբար, 102%, 99%, 98,6% եւ 109,6%: 2009թ.-ի փետրուարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրուած 1,8% գնանկմանը մարտին յաջորդել է 1,4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3,7%-ով, իսկ ծառայութիւնների սակագները` 1%-ով: 2009թ.-ի մարտին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 118,9%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 120,4%, ոչ պարենային ապրանքներինը` 106,7%, ծառայութիւնների սակագներինը` 122,9%: Մարտի 3-4-ին, արժոյթային շուկայում փոխարժեքների կտրուկ փոփոխութեան պահին, Երեւանի եւ հանրապետութեան դիտարկուող միւս բնակավայրերի սպառողական շուկաներում, տեղի ունեցան որոշ ապրանքատեսակների շուկայական գների էական տատանումներ (մինչեւ 30%): Որոշ ապրանքատեսակների գծով գնաճի գագաթնակէտերը մարտի 10-ին մասնակի մարուեցին, ինչի հետեւանքով միջին ամսական գների եւ սպառողական գների ինդեքսի հաշուարկներում այդ գագաթնակետերն ամբողջութեամբ իրենց արտացոլումը չգտան, քանզի, ըստ գործող մեթոդաբանության, սպառողական զամբյուղի 470 անուանում ապրանք-ծառայութիւնների գների դիտարկումը իւրաքանչիւր ամիս իրականացւում է 3 անգամ` նախորդ ամսուայ վերջին աշխատանքային օրը, հաշուետու ամսուայ 10-ին եւ 20-ին, կամ դրանց մօտակայ աշխատանքային օրերին, եթէ ամսի 10-ը եւ 20-ը աշխատանքային օրեր չեն: Մարտ ամսուայ համար դիտարկման օրեր են եղել փետրուարի 27-ը, մարտի 10-ը եւ 20-ը: Սպառողական գների ինդեքսի հաշուարկման համար դիտարկուող 470 անուանում ապրանք-ծառայութիւններից 64-ը 2009թ.-ի մարտի 20-ին փետրուարի 27-ի համեմատ ունեցել են 5 եւ աւելի տոկոս գնաճ, այդ թւում` 35-ը` աւելի քան 10% գնաճ: Դրան զուգահեռ, 97 անուանում ապրանք-ծառայութիւնների գները մնացել են անփոփոխ, իսկ 75-ի գծով արձանագրուել է գնանկում` մինչեւ 22,2%: Դիտարկուող 470 անուանում ապրանք-ծառայութիւններից 55-ը, որոնք սպառողական զամբյուղում ունեն 16,07% տեսակարար կշիռ, 2009թ.-ի մարտին փետրուարի համեմատ ունեցել են 9,9% ընդհանուր գնաճ, որոնց ազդեցութիւնը սպառողական գների ինդեքսի վրայ կազմել է 1,64%: Առանց վերը նշուած ապրանքատեսակների գնային փոփոխութիւնների սպառողական գների ինդեքսը նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում արձանագրուած 101,4%-ի փոխարէն կկազմեր 99,8%: Միաժամանակ, 12 անուանում ապրանքատեսակների գծով, որոնք սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) զամբյուղում ունեն 3,82% տեսակարար կշիռ, արձանագրուել է 13,4% ընդհանուր գնանկում, ինչի ազդեցութիւնը ՍԳԻ-ի վրայ կազմել է 0,6%: 2009թ.-ի մարտի 20-ին հանրապետութեան դիտարկուող բնակավայրերում հացամթերք խմբից բրնձի, լոբու, ոսպի, սիսեռի, ոլոռի արձանագրուած առաւելագոյն գների յարաբերակցութիւնը փետրուարի 27-ին արձանագրուած նուազագոյն գների համեմատ (գնաճը) տատանուել է 45,9-72,4%-ի միջակայքում: Բուսական յուղինը, հալած յուղինը, պանրի որոշ տեսակներինը, մայոնեզինը, լուծւող սուրճինը, համապատասխանաբար, 22,8%-47,3%, շաքարավազինը` 33,3 %, դեղորայքինը` մինչեւ 2 անգամ:
  -   Տնտեսութիւն