Հայաստանում սպառողական գների 12-ամսյա աճը կազմել է 1%<br />


Հայաստանում սպառողական գների 12-ամսյա աճը կազմել է 1%

  • 31-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2009թ.-ի մարտին 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 100,7%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 100,3%, ոչ պարենային ապրանքներինը` 101,4%, իսկ ծառայությունների սակագներինը` 101%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ.-ի մարտին 2008թ.-ի մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 97,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,5%, ծառայությունների սակագներինը` 108,5%, իսկ հունվար-մարտին 2008թ.-ի հունվար-մարտի համեմատ, համապատասխանաբար, 102%, 99%, 98,6% եւ 109,6%: 2009թ.-ի փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 1,8% գնանկմանը մարտին հաջորդել է 1,4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3,7%-ով, իսկ ծառայությունների սակագները` 1%-ով: 2009թ.-ի մարտին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 118,9%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 120,4%, ոչ պարենային ապրանքներինը` 106,7%, ծառայությունների սակագներինը` 122,9%: Մարտի 3-4-ին, արժութային շուկայում փոխարժեքների կտրուկ փոփոխության պահին, Երեւանի եւ հանրապետության դիտարկվող մյուս բնակավայրերի սպառողական շուկաներում, տեղի ունեցան որոշ ապրանքատեսակների շուկայական գների էական տատանումներ (մինչեւ 30%): Որոշ ապրանքատեսակների գծով գնաճի գագաթնակետերը մարտի 10-ին մասնակի մարվեցին, ինչի հետեւանքով միջին ամսական գների եւ սպառողական գների ինդեքսի հաշվարկներում այդ գագաթնակետերն ամբողջությամբ իրենց արտացոլումը չգտան, քանզի, ըստ գործող մեթոդաբանության, սպառողական զամբյուղի 470 անվանում ապրանք-ծառայությունների գների դիտարկումը յուրաքանչյուր ամիս իրականացվում է 3 անգամ` նախորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, հաշվետու ամսվա 10-ին եւ 20-ին, կամ դրանց մոտակա աշխատանքային օրերին, եթե ամսի 10-ը եւ 20-ը աշխատանքային օրեր չեն: Մարտ ամսվա համար դիտարկման օրեր են եղել փետրվարի 27-ը, մարտի 10-ը եւ 20-ը: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 470 անվանում ապրանք-ծառայություններից 64-ը 2009թ.-ի մարտի 20-ին փետրվարի 27-ի համեմատ ունեցել են 5 եւ ավելի տոկոս գնաճ, այդ թվում` 35-ը` ավելի քան 10% գնաճ: Դրան զուգահեռ, 97 անվանում ապրանք-ծառայությունների գները մնացել են անփոփոխ, իսկ 75-ի գծով արձանագրվել է գնանկում` մինչեւ 22,2%: Դիտարկվող 470 անվանում ապրանք-ծառայություններից 55-ը, որոնք սպառողական զամբյուղում ունեն 16,07% տեսակարար կշիռ, 2009թ.-ի մարտին փետրվարի համեմատ ունեցել են 9,9% ընդհանուր գնաճ, որոնց ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա կազմել է 1,64%: Առանց վերը նշված ապրանքատեսակների գնային փոփոխությունների սպառողական գների ինդեքսը նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված 101,4%-ի փոխարեն կկազմեր 99,8%: Միաժամանակ, 12 անվանում ապրանքատեսակների գծով, որոնք սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) զամբյուղում ունեն 3,82% տեսակարար կշիռ, արձանագրվել է 13,4% ընդհանուր գնանկում, ինչի ազդեցությունը ՍԳԻ-ի վրա կազմել է 0,6%: 2009թ.-ի մարտի 20-ին հանրապետության դիտարկվող բնակավայրերում հացամթերք խմբից բրնձի, լոբու, ոսպի, սիսեռի, ոլոռի արձանագրված առավելագույն գների հարաբերակցությունը փետրվարի 27-ին արձանագրված նվազագույն գների համեմատ (գնաճը) տատանվել է 45,9-72,4%-ի միջակայքում: Բուսական յուղինը, հալած յուղինը, պանրի որոշ տեսակներինը, մայոնեզինը, լուծվող սուրճինը, համապատասխանաբար, 22,8%-47,3%, շաքարավազինը` 33,3 %, դեղորայքինը` մինչեւ 2 անգամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play