Հայաստանում սպառողական գների 12-ամսյա աճը կազմել է 1%
31-03-2009 19:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական
գների ինդեքսը 2009թ.-ի մարտին 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել
է 100,7%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից
խմիչք եւ ծխախոտ) 100,3%, ոչ պարենային ապրանքներինը` 101,4%, իսկ
ծառայությունների սակագներինը` 101%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ.-ի
մարտին 2008թ.-ի մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է
101%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք
եւ ծխախոտ)` 97,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,5%,
ծառայությունների սակագներինը` 108,5%, իսկ հունվար-մարտին
2008թ.-ի հունվար-մարտի համեմատ, համապատասխանաբար, 102%, 99%,
98,6% եւ 109,6%:
2009թ.-ի փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 1,8%
գնանկմանը մարտին հաջորդել է 1,4% գնաճ: Պարենային ապրանքների
(ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում
աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3,7%-ով, իսկ
ծառայությունների սակագները` 1%-ով:
2009թ.-ի մարտին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը
կազմել է 118,9%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ
ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 120,4%, ոչ պարենային ապրանքներինը`
106,7%, ծառայությունների սակագներինը` 122,9%:
Մարտի 3-4-ին, արժութային շուկայում փոխարժեքների կտրուկ
փոփոխության պահին, Երեւանի եւ հանրապետության դիտարկվող մյուս
բնակավայրերի սպառողական շուկաներում, տեղի ունեցան որոշ
ապրանքատեսակների շուկայական գների էական տատանումներ (մինչեւ
30%): Որոշ ապրանքատեսակների գծով գնաճի գագաթնակետերը մարտի 10-ին
մասնակի մարվեցին, ինչի հետեւանքով միջին ամսական գների եւ
սպառողական գների ինդեքսի հաշվարկներում այդ գագաթնակետերն
ամբողջությամբ իրենց արտացոլումը չգտան, քանզի, ըստ գործող
մեթոդաբանության, սպառողական զամբյուղի 470 անվանում
ապրանք-ծառայությունների գների դիտարկումը յուրաքանչյուր ամիս
իրականացվում է 3 անգամ` նախորդ ամսվա վերջին աշխատանքային օրը,
հաշվետու ամսվա 10-ին եւ 20-ին, կամ դրանց մոտակա աշխատանքային
օրերին, եթե ամսի 10-ը եւ 20-ը աշխատանքային օրեր չեն: Մարտ ամսվա
համար դիտարկման օրեր են եղել փետրվարի 27-ը, մարտի 10-ը եւ 20-ը:
Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 470 անվանում
ապրանք-ծառայություններից 64-ը 2009թ.-ի մարտի 20-ին փետրվարի 27-ի
համեմատ ունեցել են 5 եւ ավելի տոկոս գնաճ, այդ թվում` 35-ը` ավելի
քան 10% գնաճ: Դրան զուգահեռ, 97 անվանում ապրանք-ծառայությունների
գները մնացել են անփոփոխ, իսկ 75-ի գծով արձանագրվել է գնանկում`
մինչեւ 22,2%:
Դիտարկվող 470 անվանում ապրանք-ծառայություններից 55-ը, որոնք
սպառողական զամբյուղում ունեն 16,07% տեսակարար կշիռ, 2009թ.-ի
մարտին փետրվարի համեմատ ունեցել են 9,9% ընդհանուր գնաճ, որոնց
ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա կազմել է 1,64%: Առանց
վերը նշված ապրանքատեսակների գնային փոփոխությունների սպառողական
գների ինդեքսը նշված ժամանակահատվածում հանրապետությունում
արձանագրված 101,4%-ի փոխարեն կկազմեր 99,8%: Միաժամանակ, 12
անվանում ապրանքատեսակների գծով, որոնք սպառողական գների ինդեքսի
(ՍԳԻ) զամբյուղում ունեն 3,82% տեսակարար կշիռ, արձանագրվել է
13,4% ընդհանուր գնանկում, ինչի ազդեցությունը ՍԳԻ-ի վրա կազմել է
0,6%:
2009թ.-ի մարտի 20-ին հանրապետության դիտարկվող
բնակավայրերում հացամթերք խմբից բրնձի, լոբու, ոսպի, սիսեռի, ոլոռի
արձանագրված առավելագույն գների հարաբերակցությունը փետրվարի 27-ին
արձանագրված նվազագույն գների համեմատ (գնաճը) տատանվել է
45,9-72,4%-ի միջակայքում: Բուսական յուղինը, հալած յուղինը, պանրի
որոշ տեսակներինը, մայոնեզինը, լուծվող սուրճինը,
համապատասխանաբար, 22,8%-47,3%, շաքարավազինը` 33,3 %,
դեղորայքինը` մինչեւ 2 անգամ: