Հայաստանում բեռնափոխադրումների ծաւալը 9%-ով նուազել է<br />


Հայաստանում բեռնափոխադրումների ծաւալը 9%-ով նուազել է

  • 02-12-2008 14:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի նկատմամբ նուազել է 9%-ով եւ կազմել 7 մլն 696,2 հազ տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնաշրջանառութեան ծաւալը 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի նկատմամբ աճել է 7,8%-ով եւ կազմել 2 մլրդ 416,6 մլն տոննա-կմ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի նկատմամբ նուազել է 4,2%-ով եւ կազմել 202 մլն 426,9 հազ. մարդ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորաշրջանառության ծաւալը 2007թ.-ի նոյն ամիսների նկատմամբ աճել է 2,5%-ով եւ կազմել 3 մլրդ 234,5 մլն ուղեւոր-կմ: Հանրապետութիւնում 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի նկատմամբ աճել է 13,5%-ով եւ կազմել 1 794, ընդ որում, դրանց հետեւանքով զոհուել է 322 մարդ (աճը` 7,7%), վիրաւորուել` 2 552 մարդ (աճը` 13,6%): 2008թ.-ի առաջին տասն ամիսներին կապի ձեռնարկութիւնների ծառայութիւններից ստացուած հասոյթն, ընթացիկ գներով, կազմել է 136 մլրդ 176,4 մլն դրամ կամ աւելի քան 445,2 մլն ԱՄՆ դոլար (առանց աւելացուած արժէքի հարկի), որը 2007թ.-ի նշուած ժամանակահատուածի համեմատ, համադրելի գներով, աճել է 10,8%-ով:
  -   Տնտեսութիւն