Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 9%-ով նվազել է<br />


Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 9%-ով նվազել է

  • 02-12-2008 14:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 9%-ով եւ կազմել 7 մլն 696,2 հազ տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ աճել է 7,8%-ով եւ կազմել 2 մլրդ 416,6 մլն տոննա-կմ: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 4,2%-ով եւ կազմել 202 մլն 426,9 հազ. մարդ: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորաշրջանառության ծավալը 2007թ.-ի նույն ամիսների նկատմամբ աճել է 2,5%-ով եւ կազմել 3 մլրդ 234,5 մլն ուղեւոր-կմ: Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 13,5%-ով եւ կազմել 1 794, ընդ որում, դրանց հետեւանքով զոհվել է 322 մարդ (աճը` 7,7%), վիրավորվել` 2 552 մարդ (աճը` 13,6%): 2008թ.-ի առաջին տասն ամիսներին կապի ձեռնարկությունների ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 136 մլրդ 176,4 մլն դրամ կամ ավելի քան 445,2 մլն ԱՄՆ դոլար (առանց ավելացված արժեքի հարկի), որը 2007թ.-ի նշված ժամանակահատվածի համեմատ, համադրելի գներով, աճել է 10,8%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play