Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 9%-ով նվազել է
02-12-2008 14:42:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի
հունվար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտի
բեռնափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ
նվազել է 9%-ով եւ կազմել 7 մլն 696,2 հազ տոննա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի
հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման
տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2007թ.-ի
հունվար-հոկտեմբերի նկատմամբ աճել է 7,8%-ով եւ կազմել 2 մլրդ
416,6 մլն տոննա-կմ:
2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր
օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը 2007թ.-ի
հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 4,2%-ով եւ կազմել 202 մլն
426,9 հազ. մարդ:
2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում ընդհանուր
օգտագործման տրանսպորտով ուղեւորաշրջանառության ծավալը 2007թ.-ի
նույն ամիսների նկատմամբ աճել է 2,5%-ով եւ կազմել 3 մլրդ 234,5
մլն ուղեւոր-կմ:
Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին
ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2007թ.-ի նույն
ժամանակահատվածի նկատմամբ աճել է 13,5%-ով եւ կազմել 1 794, ընդ
որում, դրանց հետեւանքով զոհվել է 322 մարդ (աճը` 7,7%),
վիրավորվել` 2 552 մարդ (աճը` 13,6%):
2008թ.-ի առաջին տասն ամիսներին կապի ձեռնարկությունների
ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 136
մլրդ 176,4 մլն դրամ կամ ավելի քան 445,2 մլն ԱՄՆ դոլար (առանց
ավելացված արժեքի հարկի), որը 2007թ.-ի նշված ժամանակահատվածի
համեմատ, համադրելի գներով, աճել է 10,8%-ով: