ԵՒՐԱՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ<br /> ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ<br />


ԵՒՐԱՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ

  • 26-11-2007 19:52:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժոզէ Մանուել Բարրոզուն իր մտահոգութիւնն է արտայայտել շաբաթ օրը Մոսկուայում եւ ռուսական միւս քաղաքներում անցկացուած ընդդիմութեան հանրահաւաքների առնչութեամբ ռուսական իրավապահ մարմինների «դաժան» գործողութիւններով, հաղորդում է «Reuters» գործակալութիւնը: «Ես շատ մտահոգուած եմ Ռուսաստանում խաղաղ ցույցերի անցկացման ժամանակ ընդդիմադիր առաջնորդների ոստիկանական հետապնդման եւ ձերբակալութիւնների մասին հաղորդումներով»,- նշել է Բարրոզուն` աւելացնելով. «Խօսքի ազատութեան եւ հաւաքների ազատութեան իրաւունքը մարդու իրաւունքների հիմնարար դրոյթն է, եւ շատ ցավում եմ, որ ՌԴ իշխանութիւնները անհրաժեշտ են համարել նման դաժան գործողութիւններ ձեռնարկել»: Ռուսաստանում ստեղծուած իրավիճակի կաապկցությամբ իր մտահոգութիւնն է արտայայտել նաեւ ԱՄՆ-ի ղեկավարութիւնը, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները յայտարարել է, որ անցած շաբաթ օրուայ ցույցերը ցրելը, որոնց ժամանակ ձերբակալուել են գործող իշխանութեան հակառակորդները, այդ թւում Միաւորուած քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարրի Կասպարովը, «արժանի է բացատրութիւնների»:
  -   Միջազգային