ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ<br /> ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ<br />


ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

  • 26-11-2007 19:52:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն իր մտահոգությունն է արտահայտել շաբաթ օրը Մոսկվայում եւ ռուսական մյուս քաղաքներում անցկացված ընդդիմության հանրահավաքների առնչությամբ ռուսական իրավապահ մարմինների «դաժան» գործողություններով, հաղորդում է «Reuters» գործակալությունը: «Ես շատ մտահոգված եմ Ռուսաստանում խաղաղ ցույցերի անցկացման ժամանակ ընդդիմադիր առաջնորդների ոստիկանական հետապնդման եւ ձերբակալությունների մասին հաղորդումներով»,- նշել է Բարրոզուն` ավելացնելով. «Խոսքի ազատության եւ հավաքների ազատության իրավունքը մարդու իրավունքների հիմնարար դրույթն է, եւ շատ ցավում եմ, որ ՌԴ իշխանությունները անհրաժեշտ են համարել նման դաժան գործողություններ ձեռնարկել»: Ռուսաստանում ստեղծված իրավիճակի կաապկցությամբ իր մտահոգությունն է արտահայտել նաեւ ԱՄՆ-ի ղեկավարությունը, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները հայտարարել է, որ անցած շաբաթ օրվա ցույցերը ցրելը, որոնց ժամանակ ձերբակալվել են գործող իշխանության հակառակորդները, այդ թվում Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարրի Կասպարովը, «արժանի է բացատրությունների»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play