1992 թ. դեկտեմբերի 31-ին վախճանվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը
-- :: | Հայաստան | Մահվան տարելիցներ
Լուսինե Զաքարյան ծնվել է 1937 թ.-ին Ջավախքում:
Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:
Պ. Սեւակը Լուսինե Զաքարյանին համեմատել է ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ:
Ռաֆայել Իշխանյանը նրան համարել է անկրկնելի հրաշք. «Կարծում եմ Էջմիածնի Մայր աթոռը Լուսինեին կկարգի մեր եկեղեցու սրբերի շարքը»:
Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը նրա երգը համարում էր տեւական աղոթք, աղերս ու առաքելություն. «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում
են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»:
Այդ առաքելության մեջ պատկառելի մաս ուներ Խորեն Պալյանը` Լուսինեի գաղափարակից
ամուսինը, հմուտ շարականագետը: