1919 թ. Երևանում իր աշխատանքներն է սկսել Հ.Յ. Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը

1919 թ. Երևանում իր աշխատանքներն է սկսել Հ.Յ. Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը

  • -- ::   | Հայաստան  |  Իրադարձություններ


1919 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում իր աշխատանքներն է

սկսել Հ.Յ. Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որը
տևել է մինչև հոկտեմբերի վերջը: Ժողովը որոշել է անպատիժ չթողնել  մեծ եղեռնի կազմակերպիչներին: Կազմվել է այդ գործն իրականացնող Պատասխանատու մարմին` նշանավոր հրապարակախոս Շահան Նաթալու և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ: Գործողությունը հունական դիցաբանության վրիժառության աստվածուհու անունով կոչվել է «Նեմեսիս» և իրականացվելու էր խիստ գաղտնիության պայմաններում: «Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվել է հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին:

Նոյյան տապան   -   Իրադարձություններ