1956 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է ժամանակակից գրող Լեւոն Խեչոյանը<br />


1956 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է ժամանակակից գրող Լեւոն Խեչոյանը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1956 թվականի դեկտեմբերի 8-ին Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում
ծնվել է ժամանակակից գրող Լեւոն Խեչոյանը :1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1987թ.-ից Խեչոյանը ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գրել սկսել է դեռեւս դպրոցական

տարիներից:
1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում: Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.` «Խնկի ծառեր» վերնագրով:
Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն: 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում:
1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը:
Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն: Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով:
«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի:










 

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր