1887 թ. ծնվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը


1887 թ. ծնվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

 

1887 թ.փետրվարի 17-ին ծնվել է լեզվաբան, հայտնի ուրարտագետ ու արևելագետ, գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը: 
 
Ծնվել է Աշտարակում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում. ավարտել նրա արևելյան լեզուների ֆակուլտետը. աշակերտել է Նիկողայոս Մառին։
Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա
ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտոր (1950-1956)։ 1930-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942-ին` գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։
Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ` հնդեվրոպական և տեղական
, ընդ որում հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որ, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։
Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։
Վախճանվել է Երևանում,  1957 թ.: 
Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր