2014 թ. վախճանվել է հայ փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը
-- :: | | Մահվան տարելիցներ
2014 թ. հուլիսի 25-ին վախճանվել է հայ փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Ս. Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին Երևանում։ 1951թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1951-54թթ. ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։
1956թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59թթ. Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959թ. ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։
1972թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979թթ։ Սեն Արևշատյանը 1975-1978թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Մինչև 2014թ. այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն էր։
1982թ. Սեն Արևշատյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Սեն Արևշատյանը ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Պրոֆեսոր Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։
Նրա գիտական ժառանգության մեջ առանձնանում են հետեւյալ աշխատությունները.
Դավիթ Անհաղթ (Անյաղթ) «Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» Երևան 1967
Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դդ) Երևան-1973
Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու
Դավիթ Անհաղթ, Երևան-1980թ.
Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն։ Երևան-1984 թ.
Հայ Փիլիսոփայության պատմություն։ Հին շրջան և վաղ միջնադար։ Երևան-2007թ.
Սուրբ Գրիգորի վարդապետությունը։ Երևան-2007
Գրիգոր Տաթևացի. Սողոմոնի առակների մեկնությունը։ Երևան 2009թ.
Философские взгляды Григора Татеваци. Ер.-1957
Давид Непобидимый (Анахт). Определения философии.
Анания Ширакаци. Космография. Ер. 1962
Role of David the Invicible in the development of ancient Armenian philosophy. Er-1980