1995 թ. Փետրվաի 6-ին մահացել է հայ նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը
-- :: | Հայաստան | Մահվան տարելիցներ
1995 թ. Փետրվաի 6-ին մահացել է հայ նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը (ծն. 1922 թ.):
Ռաֆայել Իշխանյանը ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (գնդակահարվել է 1937 թ.) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1933) ընտանիքում։ 1939 թ. ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թ. զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական Մեծ Պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թ. ավարտում է Պետհամալսարանը։ 1954 թ. ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց»։ 1973 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»։ 1955-1963 թթ. աշխատել է Հանրային գրադարանում (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում։ 1963-1992 թթ. աշխատել է Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Հրատարակված աշխատությունները․
•Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
•Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965
•Հայ հնատիպ գիրքը։ «Գիտելիք», Երևան, 1968
•Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը։ «Երևանի համալսարան», Երևան, 1971
•500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն։ «Լույս», Երևան, 1971
•Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
•Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974
•Հայ գրքի պատմություն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում։ «Հայաստան», 1977
•Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.)։ «Երևանի համալսարան», Երևան, 1978
•Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում։ «Երևանի համալսարան», Երևան, 1979
•Ակնարկ հայերենի տերմինաշինության։ «Լույս», Երևան, 1981
•Հայ գիրքը. 1512-1920։ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981
•Հակոբ Մեղապարտ։ «Հայաստան», Երևան, 1982
•Մեր ուղղագրության հիմնահարցը։ Նոր Ջուղա, 1983
•Հայերի ծագումն ու հնագույն պատմությունը։ Բեյրութ, 1984
•Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն։ «Երևանի համալսարան», Երևան, 1986
•Մայրենին։ «Լույս», Երևան, 1986
•Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր։ «Հայաստան», Երևան, 1988
•Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին։ «Արևիկ», Երևան, 1990 ISBN 5-8077-0478-9 գիրք առաջին, ISBN 5-8077-0246-8
•Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ։ «Երևանի համալսարան», Երևան, 1989
•Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
•Երրորդ ուժի բացառման օրենքը (հոդվածներ)։ «Ազատ խոսք», Երևան, 1991 ISBN 5807902505
•Դասական ուղղագրության կանոններ։ «Արևիկ», Երևան, 1991
•Մեր ինքնության գլխավոր նշանը (գրականագիտական հետազոտություններ)։ «Նաիրի», Երևան, 1991 ISBN 5-550-00429-1
•Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երկրորդ։ «Արևիկ», Երևան, 1997 ISBN 5-8077-0174-7 գիրք երկրորդ)ISBN 5-8077-0246-8
•Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ։ «Հայաստան», Երևան, 2004 ISBN 5-540-01728-5
•Իրական պատմություններ (պատմվածքներ)։ «Վան Արյան», Երևան, 2004, ISBN 99941-38-09X