1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվել է հայ-թուրքական հաշտության դաշնագիրը<br />

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվել է հայ-թուրքական հաշտության դաշնագիրը

  • -- ::   | Թուրքիա  |  Իրադարձություններ

1920 թվականի դեկտեմբերի 2-ին այլընտրանքի բացակայության պայմաններում Ալ. Խատիսյանի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության վերջին կառավարության կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ Ալեքսանդրապոլում ստորագրել է հայ-թուրքական հաշտության դաշնագիրը: Կնքվել է Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը կրճատվում էր

մինչեւ 9,5 հազ քառ. կմ: Հայ-թուրքական սահմանագիծն անցնելու էր Ախուրյան- Արաքս գծով, երբեք Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի գավառն ու Կարսի նահանգը անցնում էին Թուրքիային: Նախիջեւանում մտցվելու էր հատուկ կառավարում` թուրքերի հսկողությամբ: Հայաստանը հրաժարվում էր Սեւրի պայմանագրից, ունենալու էր միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ եւ 20 գնդացիր: Շիրակը մնալու էր Հայաստանին: Ալեքսանդրապոլի պայմանագիրը, թեեւ
հետագայում չվավերացվեց եւ օրինական ուժ չստացավ, այնուհանդերձ, Հայաստանի անկախ հանրապետության պետական վերջին գործողությունն էր: Ալեքսադրապոլի պայմանագիրը իրավական ուժ չուներ, քանի որ մինչ այդ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամավոր, խաղաղ ճանապարհով հրաժարական էր տվել եւ Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր:




 

Նոյյան տապան   -   Իրադարձություններ