1900 թ. դեկտեմբերի 31-ին ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր Նաիրի Զարյանը
-- :: | Հայաստան | Ծննդյան տարեդարձեր
Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արեւմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ մի
ասին Զարյանը գաղթում է Արեւելյան Հայաստան, ապրում է որբանոցում:
Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները` «Ռուշանի քարափը» (1930) պոեմը եւ «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն:
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) եւ «Լսեք դարեր» (1942) ժողովածուները: Այդ շրջանի հիանալի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) եւ «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերությունը (1944 թ.):
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) եւ «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաեւ «Հայերեն» բանաստեղծությունը` գրված հայրենասիրական զգացումով: