1851 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է արեւմտահայ արձակագիր Արփիար Արփիարյանը<br />


1851 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է արեւմտահայ արձակագիր Արփիար Արփիարյանը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1851 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է արեւմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր Արփիար Արփիարյանը: Նա խմբագրել է «Արեւելք» եւ «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին:

Հայկական ջարդերի տարիներին Կոստանդնուպոլսից

մեկնել է արտասահման, սակայն արտասահմանում էլ շարունակել է ակտիվ գործունեությունը: Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական եւ քննադատական երկեր:

Արփիարյանը բարձր է գնահատել արեւելահայ գրականությունը եւ ջանքեր է թափել արեւելահայ եւ արեւմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար:
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ եւ վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչեւ ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարեւոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ:





 

համար: Արփիարյանը
Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր