1970թ. հունիսի 18 - Ծնվել է հայ շախմատի գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը
-- :: | Հայաստան | Ծննդյան տարեդարձեր
1970թ. հունիսի 18 - Ծնվել է հայ շախմատի գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:
1992թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը:
1994թ.-ից զբաղվում է մարզչական գործնեությամբ:
1984 և 1988թթ. դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն:
1995թ. «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի գավաթակիր:
1995թ. ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ 2000թ` միջազգային գրոսմայստերի:
1998թ. եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը:
1998 և 2000թթ. Հայաստանի առաջնությունում գրավել է երրորդ տեղը:
2000-20110թթ. հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ:
2001թ. Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում արժանացել է չեմպիոնի կոչման: Նույն թվականին Բաթումիում անցկացված միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Նրա գլխավորությամբ կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ 2007թ` բրոնզե մեդալակիր: