1915թ. հունիսի 14 - Սկսվել է Շապին Գարահիսարի հերոսամարտը


1915թ. հունիսի 14 - Սկսվել է Շապին Գարահիսարի հերոսամարտը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1915թ. հունիսի 3-ին սկսվեց Շապին Գարահիսարի հերոսամարտը: Քաղաքի հայ բնակչությունը, ստանալով տեղահանության հրամանը, որոշեց դիմել ինքնապաշտպանության: Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ նրանք ամրացան քաղաքի մոտ գտնվող ավերակ ամրոցում: Թուրքական զորքերը բազմիցս փորձեցին ճնշել հայերի դիմադրությունը,սակայն թշնամու բոլոր փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: Պարենի, զինամթերքի եւ ջրի սպառվելուց հետո ինքնապաշտպանությունը դարձավ անհնար: Գարահիսարցիների մի մասը որոշեց հանձնվել, իսկ մի մասը հունիսի 29-ին մեծ

զոհերի գնով ճեղքեց թշնամու պաշարման օղակը եւ հեռացավ լեռները, ուր բավական երկար ժամանակ շարունակեցին պայքարը: Բերդում մնացածներին թուրքերը սրի քաշեցին:

Հայերի ինքնապաշտպանության նշանավոր դրվագներից էր Մուսա լեռան հերոսամարտը: Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափին էր Սուետիա գավառը, ուր կային 6 հայկական գյուղեր: 1915թ. հուլիսին այստեղի հայերը տեղահանության հրաման ստացան: Նրանցից մոտ 2.000-ը որոշեցին ենթարկվել գաղթելու պահանջին, իսկ ավելի քան 4.000 մարդ որոշեց բարձրանալ մոտակա Մուսա լեռը եւ դիմադրել թուրք ջարդարարներին: Հուլիսի 31-ին սուետիահայերը բարձրացան Մուսա լեռը: Ինքնապաշտպանության ղեկավարն էր Եսայի
Յաղուբյանը: Թուրքերը մի քանի անգամ գրոհեցին հայկական դիրքերի վրա, բայց մեծ կորուստներ տալով` նահանջեցին: Սեպտեմբերի 5-ին Մուսա լեռանը մոտեցավ ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը: Մուսալեռցիները նավապետից խնդրեցին զենք ու պարեն տրամադրել եւ պատրաստ էին երկարատեւ դիմադրություն ցույց տալ թշնամուն: Նրանք մեծ դժկամությամբ համաձայնեցին հեռանալ հայրենի եզերքից: Սեպտեմբերի 12-ին ֆրանսիական եւ անգլիական ռազմանավերով 4.083 մուսալեռցիներ տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքը:
 
Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր