1901թ. Ծնվել է հայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրագյանը


06-06-1901   | Իտալիա  |  Ծննդյան տարեդարձեր

1901թ. հունիսի 6-ին Կոստանդնուպոլսում ծնվել է հայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրագյանը: 1920 թվականին մեկնում է Հռոմ, սովորում է տեղի գեղարվեստի ակադեմիայում: Ողջ կյանքը բնակվել է Իտալիայում: Հեղինակ է բազմաթիվ գծանկարների, յուղաներկ և ջրաներկ աշխատանքների: Օրագյանի ստեղծագործությունները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում:

Մոտ 100 գործ հեղինակը կտակել է Հայաստանին, գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում և Ժամանակակից Արվեստների թանգարանում: (Վախճ. 1962 թ.):



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից