1865 թ. դեկտեմբերի 29-ին ծնվել է հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը
-- :: | Հայաստան | Ծննդյան տարեդարձեր
Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է Վանում 1865թ. դեկտեմբերի 29-ին: Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում 1881-1886 թթ., որտեղ էլ միացել է այդ տարիներին բոլորի շունչն ու ոգին դարձած Արմենական կուսակցությանը եւ ամենաակտիվ պայքար մղել սուլթան Աբդուլ Համիդի դժնդակ ռեժիմի դեմ: Հետապնդումներից խուսափելով`
մեկնել է Թիֆլիս: 1897թ. թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է եւ աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: 1899-1904 թթ. Փանոս Թերլեմեզյանը սովորել է Ժյուլիան ակադեմիայում, 1904թ. վերադարձել է Հայաստան, այնուհետեւ կրկին մեկնել Փարիզ: 1910-1912 թթ. ապրել է Կ. Պոլսում, որտեղ մտերմացել է Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի եւ ուրիշ հայ մեծերի հետ:
Փանոս Թերլեմեզյանը եղել է Վանի հերոսական ինքնապաշտպանության ղեկավարներից, 1915 թ. արեւմտահայ զանգվածների հետ գաղթել է Անդրկովկաս: 1917թ. եղել է Ռոստովում, 1919-22թթ.` Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, իսկ 1923թ. մեկնել է ԱՄՆ:
Փանոս Թերլեմեզյանի անունով է կոչվում Երեւանի գեղարվեստի ակադեմիան:
Նա վախճանվել է 1941թ. ապրիլի 30-ին Երեւանում: