1919 թ մարտի 8-ին Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի քննությանն են երիտթուրքական պարագլուխները
08-03-1919 | |
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին` ներքին գործերի նախարար, մեծ վեզիր Թալեաթը (1917-1918), ռազմական նախարար Էնվերը, ծովային նախարար Ջեմալը, երիտթուրքական կուսակցության կենտրոնակսան կոմիտեի անդամ, ,Թեշքիլաթը մահսուսեե-ի նախագահ Բեհաեդդին Շաքիր բեյը, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հանրակրթական նախարար դոկտոր Նազըմ բեյը, ֆինանսների նախարար Ջավիդ բեյը, հողագործության առեւտրի նախարար Սուլեյման Էլբիստանի բեյը (1915-1917), հողագործության եւ առեւտրի նախարար Մուստաֆա Շերեֆ բեյը, փոստի եւ հեռագրատան նախարար Օսկան էֆենդին (1914-1917), կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Ռուզուհի էֆենդին եւ հասարակական անվտանգության նախարար Ազիզ էֆենդին: