1930 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը
-- :: | Հայաստան | Ծննդյան տարեդարձեր
Էդգար Հովհհաննիսյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր: Ծնվել է 1930 թվականին, 32 տարեկանից ղեկավարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1970-74 թթ.-ին եղել է երգի-պարի
պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ավելի ուշ` 1986-92 թթ.-ին, պետկոնսերվատորիայի ռեկտորն է: 1998 թ.-ին Էդգար Հովհաննիսյանին շնոհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:
Էդգար Հովհհանիսյանի ստեղծագործության մեջ իրենց պատվավոր տեղն են գրավում «Անտունի» բալետը, որտեղ բալետային ներկայացման մեջ առաջին անգան երգչախումբ է օգտագործվել, «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, ինչպես նաեւ Կոնցերտային վարիացիները սաքսոֆոնի եւ ջազ նվագախմբի համար, հնամյա մայրաքաղաքի հիմն դարձած «Երեբունի-Երեւան» ստեղծագործությունը, բազում այլ գործեր: