Ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը


Ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը

  • -- ::   | Ռուսաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1935 թ.  մարտի 15 -ին ծնվել է ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)Լեոնիդ Ենգիբարյանը ։ Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952-ին սկսելով երրորդ կարգից` 1954-ին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:1955-ին Կրկեսային

արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959-ին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում:1958թ նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում` խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962-ին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»(1963թ.):1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջզգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։1960-ականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ
նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»,1964թ.), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66»)(1967թ.)), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում: Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ»1971թ.,«Վերջին ռաունդ»1984թ. գրքերը(երկուսն էլ ռուսերեն),արձանագիր եւ կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող:1971-ին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»` այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։ Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ,նոր՝«ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև»,«Ծաղրածուի տարօրինակությունները»:Նա ստեղծել է ողբերգական եւ կատակերգական տեսարանները,բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ,որոնք ցուցադրել է նաեւ կրկեսում:Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ»,«Քայլեր»,«Ողջ ու մեռածը»,«Բռնցքամարտ»,«Սիրտը ափի մեջ»,«Հովանոց»,«Ջութակ»,«Լույս եւ ստվեր» եւ այլ մանրապատումներ:Մահացել է Մոսկվայի իր բնակարանում։1972թ-ին Երեւանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան(հիմնադիր եւ ղեկավար՝ Սոս Պետրոսյան),կրկեսի շենքի առջեւ կանգնեցվել է նրա հուշարձանը(1995թ.),քանդակագործ՝Լեւոն Թոքմաջյան):

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր