Տեղի կունենա գերմանացի հայտնի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկենի մամուլի ասուլիսը


Տեղի կունենա գերմանացի հայտնի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկենի մամուլի ասուլիսը

  • 17-12-2013 10:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
 
Դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-ին Էրեբունի Պլազայի Մենուա սրահում տեղի կունենա գերմանացի հայտնի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկենի մամուլի ասուլիսը, ով IMZ ինովացիոն բժշկական կենտրոնի հրավերով Հայաստան է ժամանել կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Բժիշկ Ֆայկեն զբաղվում է նյարդաբանական, հոգեսոմատիկ և հոգեբուժական հիվանդությունների բուժմամբ:
INNOVATION MEDIZIN ZENTRUM (IMZ) ինովացիոն բժշկական կենտրոնը, որը հանդիսանում է Գերմանիայի լավագույն բժշկական հաստատությունների համակարգողը, առաջարկում է մարդկանց համալիր հետազոտություն, նաև ստացիոնար և ամբուլատոր բարձրակարգ բուժում Գերմանիայում: Կենտրոն նառաջարկում է բժշկական լայնածավալ ծառայություններ` կիրառելով իր ձևի մեջ եզակի հետազոտություն և բժշկական մեթոդներ: Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվող անհատական մոտեցումը հանդիսանում է IMZ կենտրոնի`հաջողված և որակյալ բուժման գրավականը:
IMZ միության մեջ մտնում են Գերմանիայի լավագույն և ստուգված կլինիկաները, այդ իսկ պատճառով IMZ-ի կողմից մատուցվող ծառայությունները կատարվելու են ամենաբարձր մակարդակով:
IMZ կենտրոնն իր պաշտոնական ներկայացուցչությունն է բացել Հայաստանում, որը գտնվում է ք. Երևան Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:
 
Հասցե`Վազգեն Սարգսյան 26/1, 3-րդհարկ, 306 սենյակ:
Կայք` www.imz-medizinzentrum.de
Էլ. Հասցե` erevan@imz-medizinzentrum.de
Հեռ. 060 61 91 91  096 999 166
 
Նոյյան տապան   -   Ասուլիս