Կկայանա «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը
27-03-2015 10:00:00 | Հայաստան | Ցուցահանդես
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 27-ից 29-ը կանցկացնեն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015»:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, խոշոր բժշկական կենտրոնների մասնակցությունը, ինչպես նաև այս տարի ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա միջազգային ատամնաբուժական ֆորում «XXI - րդ դարի ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՆ» խորագրով:
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
• Կանխարգելման բժշկություն
• Կլինիկական բժշկություն
• Ստոմատոլոգիա
• Դեղագործություն
• Ախտորոշում
• Մայրություն և մանկություն
• Բժշկական սարքավորումներ
• Հիգիենա
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն.
• Վարպետաց դասեր
• Վիդեոցուցադրություններ
• Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
• Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
• Կլոր սեղաններ
• Սեմինարներ
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ – ք. Երևան, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեյով
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝ մարտի 27-ին ժ. 12:00
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝ մարտի 29-ին ժ. 17:00
Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ: