SOS ահազանգ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտահոսքերի վերաբերյալ` մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում
27-03-2015 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Լոռու մարզից ահազանգ ստացվեց, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է եւ վթարի է ենթարկվել` էական վնաս պատճառելով: Միաժամանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, չլուծելով պոչամբարի խնդիրները, ճնշումներ գործադրելով, նախատեսում է Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքներում նոր տարածք վերցնել եւ նոր պոչամբար կառուցել, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները: Մարտի 24-ին եւ 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երեւանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանը կներկայացնի մոնիտորինգի նախնական արդյունքները, Մեծ Այրում համայնքի բնակիչների անունից հայտարարությամբ հանդես կգա Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):