Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի "Ciao USSR" ֆոտո-նախագծի և անձնական կոլեկցիայի ցուցահանդեսը


Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի "Ciao USSR" ֆոտո-նախագծի և անձնական կոլեկցիայի ցուցահանդեսը

  • 28-03-2015 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
 
Ավելին

Սարգիս Մուրադյան
Պատկերասրահը

ներկայացնում է

ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի    

"Ciao USSR"ֆոտո-նախագծի և անձնական կոլեկցիայի ցուցահանդեսը
Բացումը տեղի կունենա 2015թ. մարտի 28-ին ժամը 15:00-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում (Իսահակյան 38) և կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին 10-ամյակում Խորհրդային Երևանի հայտնի հուշարձան-շենքերի ճակատագրերի մասին պատմող ֆոտո պատմությունները (Փակ շուկա, Երիտասարդական պալատ, Դվին հյուրանոց, Կրկես, Զվարթնոց օդանավակայան և այլն): Կցուցադրվի նաև վավերագրական ֆիլմ “Ciao USSR” վերնագրով: 

«Ciao USSR» նախագիծը նկարահանվում է արդեն 7 տարի շարունակ: Այն փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով, որոնք գտնվել են լքված և ժամանակին շատ հայտնի շենքերում, կինոթատրոններում, գործարաններում և տներում: Հավաքածուի յուրաքանչյուր առարկա իր մեջ պարունակում է մի ամբողջ սերնդի հիշողություն և մեր քաղաքի հետաքրքիր ու մոռացված պատմություն:
 
Ցուցահանդեսի իրականացմանը աջակցել է "Օսըմ" հիմնադրամի Երևանյան մասնաճ

 

Նոյյան տապան   -   Մշակույթ