Տեղի կունենա Red Bull Paper Wings` թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչը
28-03-2015 11:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Red Bull Paper Wings` թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչը տեղի կունենա մարտի 28-ին՝ 11:00-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում:
Այս տարի Հայաստանի յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ունեցել մասնակցելու ընտրական փուլերին և իրականացնել հետաքրքրաշարժ ուղևորություն դեպի թղթե ինքնաթիռների աշխարհ: 3 հաղթողները կներկայացնեն Հայաստանը Red Bull Paper Wings մրցույթի համաշխարհային եզրափակչում: Այն տեղի կունենա մայիսի 4-5 լեգենդար Անգար-7-ում (Զալցբուրգ, Ավստրիա):
Մասնակցության համար միայն անհրաժեշտ է ունենալ թղթե ինքնաթիռ պատրաստելու հմտություն և առաջնություններին մասնակցելու ցանկություն: Այստեղ կարևորը թռիչքի հեռավորությունն է, տևողությունը և oդաչուական լավագույն վարպետությունը (աէրոբատիկա):
2012-ին Հայաստանը համաշխարհային եզրափակչում ներկայացրել են 3 ուսանողներ: Տեսնենք, թե այս տարի ում թղթե ինքնաթիռները կհաղթեն, և ով կմեկնի Զալցբուրգ՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու և պայքարելու լավագույնների հետ:
Միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել: