Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի կունենա Պրոթեզավորման կենտրոնի բացումը


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի կունենա Պրոթեզավորման կենտրոնի բացումը

  • 23-04-2021 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 23-ին, ժամը 13:00 Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (հասցե՝ Աբովյան 58) տեղի կունենա Պրոթեզավորման կենտրոնի բացումը։
 
Նշենք, որ Պրոթեզարանը հիմնադրվել է Հայաստան համահայկական հիմնադրամի, Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ, Երևանի պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ կողմից: Նախատեսված է բացօթյա միջոցառում:
Ներկա են լինելու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը, Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ՄԱԿ Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, այլ աջակիցներ ու բարերարները։
 
Նախատեսվում է միջոցառում զինվորների մասնակցությամբ, որից հետո զինվորները շնորհակալագրեր կհանձնեն աջակիցներին և բարերարներին:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 011 621 102, 055116604, 091 56 55 06 հեռախոսահամարներով:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն