Արմեն Հյուսնունց հնգյակը կներկայացնի հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ


 

Արմեն Հյուսնունց հնգյակը կներկայացնի հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ

  • 25-05-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Մայիսի 25-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) համերգով առաջին անգամ հանդես կգա Արմեն Հյուսնունց հնգյակը: Հնգյակի կազմում հանդես կգան Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): 
 
Համերգային ծրագրում հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ են: Կհնչեն Արմեն Դոնելյանի, Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի, Խաչիկ Սահակյանի, Վարդան Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների գործեր: 
 
Նշենք, որ այս բոլորովին նոր կազմը՝ Արմեն Հյուսնունց հնգյակը, նպատակ ունի հնչեցնել հայ հեղինակների ջազային ստեղծագործությունները և հանդես գալ պարբերաբար թարմացվող ծրագրով: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ