Նորքի տուն-ինտերնատում կազդարարվի նոր ծրագրի մեկնարկը


 

Նորքի տուն-ինտերնատում կազդարարվի նոր ծրագրի մեկնարկը

  • 25-05-2021 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին Նորքի տուն-ինտերնատում կազդարարվի Ռոբին ռոբոտի օգնությամբ Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը բարելավելու ծրագրի մեկնարկը:
 
Նախագիծն իրականացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
 
Բացման արարողությանը ներկա կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Նոյյան տապան   -   Իրադարձություն