Արմենպրես. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքների ամփոփում


Արմենպրես. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքների ամփոփում

  • 15-09-2021 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ-  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքների  ամփոփում:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս