ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ / Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում
22-09-2021 15:00:00 | Հայաստան | Քննարկում
Հայաստանի ազգային գրադարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, նոր ծրագրով` #հանրային_դասախոսություն
Մեկնարկը՝ սեպտեմբերի 22-ից, ժամը 15:00-ին
Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող, պատմաբան, Ռուբեն Գալչյանի հետ։
Հանդիպմանը քարտեզագետը կներկայացնի իր վերջին տարիներին հրատարակած «Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը։
Զուգահեռ փոքր ցուցասրահում կներկայացվեն Ռուբեն Գալչյանի հեղինակած քարտեզներ, քարտեզագրական նյութեր, ալբոմներ։
Թամանյանական մասնաշենք, փոքր դահլիճ
Մուտքը՝ ազատ
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։