Ջազ նվագախումբը հանդես կգա Ստեփան Շաքարյանի հիշատակին նվիրված համերգով

Ջազ նվագախումբը հանդես կգա Ստեփան Շաքարյանի հիշատակին նվիրված համերգով

  • 21-10-2021 19:30:00   | Հայաստան  |  Համերգ

Հարգելի գործընկերներ,
 
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին, Ճարտարապետների միության շենքում կանցկացվի  Հայաստանի պետական ջազ նվագախմբի հատուկ համերգը՝ նվիրված կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանի հիշատակին:
Ստեփան Շաքարյանը 90-ամյա հայկական ջազի ավագ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունները և մշակումները:
 
«Ստեփան Շաքարյանը անկրկնելի, ինքնատիպ, ստաղծագործող հայ է, նվիրյալ մասնագետ, հայրենասեր: Եվ մենք ևս մեկ անգամ պետք է վերագնահատենք Շաքարյան ստեղծագործողի ավանդը»,- նշում է ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ