Սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում


Սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

  • 04-11-2021 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկերներ, 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (հասցե՝ ք․ Երևան, Իսահակյան 1) տեղի կունենա Սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ 
 
Դասական համերգային ծրագրից բացի, նախատեսվում է նաև պատերազմական և հետպատերազմական իրավիճակում մասնագիտական առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն։
Միջոցառմանը ներկա կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՆ, ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։   
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն