Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75 ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75 ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես

  • 11-11-2021 16:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ժամը 16:00-ին ՀՀ Նկարիչների միության սրահում կբացվի ցուցահանդես, նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75 ամյա տարելիցին։

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն բուհի դասախոսական կազմի (ՀՀ Ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյան, ՀՀ Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյան, ՀՀ Ժողովրդական քանդակագործ Գետիկ Բաղդասարյան, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Էդիկ Վարդանյան և այլն), ինչպես նաև շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, կիրառական արվեստի և այլն մոտ 100 աշխատանքներ։
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես